Հասարակություն 

Ասադը կոչ է անում սիրիացիներին վերադառնալ հայրենիք

analitik.am

Սիրիական իշխանությունները կոչ են անում երկիրը լքած քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: «Վերադառնալու համար ընդունելի է ցանկացած օր, դրա համար չկան խոչընդոտներ: Իշխանությունները մաքսիմալ ջանքեր են գործադրում ու գործադրելու են, որպեսզի փախստականները վերադառնան հայրենիք»,-հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է վերականգնել երկիրը. «Քաղաքացիների վերադարձը նպաստելու է կապիտալի ներհոսքին, մենք առաջ կգնանք»:

Նշենք, որ Սիրիայում պատերազմը սկսելուց հետո մեծ թվով սիրիահայեր տեղափոխվեցին նաև Հայաստան:

 

Նույն շարքից