Հասարակություն 

Հարբած վարորդը մոտ 400 մետր քաշ է տվել ոստիկանին /տեսանյութ/

analitik.am

Վոլոգդայում «ՎԱԶ-2109»-ի վարորդը գրեթե 400 մետր քաշ է տվել ոստիկանության աշխատակցին: ԶԼՄ-ների տեղեկություններով,  ոստիկանության աշխատակիցը հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ կանգնեցրել է վերոնշյալ մեքենան, որը խախտումներ է թույլ տվել:

Այն բանից հետո, երբ ոստիկանը պահանջել է վարորդի փաստաթղթերը, վերջինս փորձել է հեռանալ դեպքի վայրից: Ոստիկանը  փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը բռնել է նրա ձեռքը և քաշ տվել մոտ 400 մետր:

Ակնթարթներ անց ոստիկանը հայտնվել է գետնին, իսկ «ՎԱԶ-2109»-ը բախվել է կայանված բեռնատարին:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=OnSHnU5s3Ww

Նույն շարքից