Հասարակություն 

Մահվան ելքով պատահար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

analitik.am

Մայիսի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորը՝ 1986 թ. ծնված Արսեն Բոխյանը, տեղում մահացել է, իսկ «ՊԱԶ»-ի 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից