Հասարակություն 

Toyota-ն թռչող ավտոմեքենա է ստեղծում

analitik.am

Toyota  ընկերությունը 350 հազար դոլար է ներդրել Skydrive թռչող ավտոմեքենայի ստեղծման համար, հայտնում է The Nikkei Asian Review-ը:

Ճապոնական ընկերության մի քանի աշխատակիցների առանձին նախագիծը 2012 թվականից ֆինանսավորվում էր համացանցի օգնությամբ հավաքված դրամական միջոցներով, իսկ հիմա այն իրագործելու շանսերն ավելի են մեծանում:

Ստեղծվելիք ավտոմեքենան օդ է բարձրանալու 4 շարժիչի օգնույամբ: Այն կարողանալու է զարգացնել 100 կմ/ժ արագություն՝ 10 մետր բարձրության վրա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք ունեն թռչող ավտոմեքենայի ստեղծողները, ապա նրանք դեռ չեն կարողանում ապահովել մեքենայի կայուն դիրքը օդում:

 

Նույն շարքից