Քաղաքականություն 

Մոտ 50 երկիր ցանկանում է աշխատել ԵԱՏՄ-ի հետ. Պուտին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի-մեկ ուղի» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ մոտ 50 երկիր հետաքրքրություն է դրսևորում Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցում:

«ԵԱՏՄ-ի արտաքին կապերը վստահ զարգանում են: Այդ կառույց հետ համագործակցության մասով հետաքրքրություն է դրսևում մոտ 50 երկիր՝ Եվրոպայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ  բանակցություններ են ընթանում:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը լուրջ նշանակություն է տալիս միության զարգացմանը, և անցած տարիներին ԵԱՏՄ-ն լուրջ հաջողություն է գրանցել միասնական շուկայի ստեղծման և ամրապնդման հարցում:

 

Նույն շարքից