Մայիսի 14-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի բնակելի թաղամասում գտնվող «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: