Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ Ճգանաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է հավատարմագրման գործընթացը

Մայիսի 15-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր ինստիտուցիոնալ փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորված փորձագիտական խումբը:

Խմբի կազմում էին ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի, ուսումնամեթոդական բաժնի պետի տեղակալ, ՌԴ ԿԳՆ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության հավատարմագրված փորձագետ, մանկ.գիտ.թեկն., դոցենտ Յուլիա Դուբրովսկայան:

Հանդիպում-քննարկումը կայացավ ակադեմիայի գործունեությունը համակարգող ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ:

Մասնակիցները հուզող հարցերն ուղղեցին համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին, քննարկեցին ապագա փրկարարների՝ համակարգում աշխատանքի անցնելու պայմանները, ակադեմիա-նախարարություն լրատվական ոլորտում կապը, ինչպես նաև՝ «911» արտակարգ թերթի գործունեությունը:

Խոսելով ՃԿՊԱ ձեռքբերումների մասին՝ փոխնախարար Հ. Մխիթարյանն անդրադարձավ նաև ակադեմիայի այն ոլորտներին, որոնք բարելավման կարիք ունեն՝ առանձնացնելով հատկապես Լուսակերտի ուսումնական բազան: Այն փրկարարական աշխատանքներում առավել հմտանալու և կարողությունները զարագացնելու վայր է:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիլեյանը ներկայացրեց ուսանողներին՝ Փրկարար ծառայության աշխատանքներում ներգրավվածության աստիճանը, լավագույններին առաջիկայում մշտական աշխատանքի ընդունելու հնարավորությունը: Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են պարբերաբար կազմակերպվող վարժանքներին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև կնքվել է պայմանագիր՝ ակադեմիայում 2017թ. ինստիտուցիոնալ հավատարմագրում իրականացնելու նպատակով:

Մայիսի 15-18-ն ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի ծրագրում նախատեսված է հանդիպում ՃԿՊԱ դասախոսական կազմի և նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Պետական հավատարմագրման գործընթացը շարունակական է, որի ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական վերլուծության միջոցով բացահայտվում են թերություններն ու բացթողումները, շտկվում և հաղթահարվում է պետության սահմանած չափորոշիչների նվազագույն շեմը:

Գործընթացի հաջող ավարտին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային կշնորհվի հավատարմագիր:

Նույն շարքից