Քաղաքականություն 

«ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարել է Սամվել Մանուկյանը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Թերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաեւ նախընտրական ժողովները:

«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից