Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է ընդունի Ասադի դաժանությունները. Նիկի Հեյլի

analitik.am

ՄԱԿ-ում  ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել Ռուսաստանին ընդունել սիրիական վարչակարգի դաժանությունները: Ամերիկացի դիվանագետը իր էջում հայտարարություն է տարածել՝ հղում անելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին  պետքարտուղարութան մեղադրանքին:

«Հիմնական պատասխանատվությունը կրում է Ասադը, սակայն պատասխանատվության բաժին ունեն նաև նրա դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը: Մոսկվան և Թեհրանն Ասադին թույլ են տալիս մարդկանց առևանգել, կտտանքների ենթարկել վերջիններիս, սպանել առանց դատի, քիմիական զենք կիրառել: Մյուս երկրներն ընդունում են սիրիական վարչակարգի դաժանությունները: Ժամանակն է, որ Ռուսաստանը միանա այդ երկրներին»,-ասված է Նիկի Հեյլիի հայտարարության մեջ:

Նույն շարքից