Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման առաջ է անցել Wanda Group կորպորացիայի ղեկավար Վան Ցզյանլինից և դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը, հայտնում է Forbes-ը:
Ջեկ Մայի կարողութունն այս պահին գնահատվում է 30,9 միլիարդ դոլար, իսկ Վան Ցզյանլինի՝ 30,7 միլիարդ:
Ինչ վերաբերում է Ասիայի ամենահարուստ մարդուն, ապա Forbes-ի տեղեկություններով այդ մարդը Լի Ցզյաչենն է: Վերջինիս կարողությունը գնահատվում է 32,9 միլիարդ դոլար: