Հասարակություն 

Ղրղզստանի նախկին նախագահի որդին երրորդ ցմահ ազատազրկմանն է դատապարտվել

analitik.am

Բիշքեկի դատարանը հեռական կարգով երրորդ ցմահ ազատազրկմանն է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի որդուն՝ Մաքսիմին: Այս մասին հայտնում է  Tazabek-ը՝ նշելով, որ վերջինս մեղադրվում է կոռուպցիայի և փողեր լվանալու մեջ:

Պարբերականի տեղեկություններով, 2014 թվականին նույն դատարանը Բակիևին ցմահ ազատազրկման էր դատապարտել «Ասիաունիվերսալբանկից» 50 միլիոն դոլար դուրս բերելու համար: Իսկ նույն թվականի ապրիլին նախկին նախագահի որդին ցմահ ազատազրկման էր դատապարտվել գործարար Շոն Լեյլիի նկատմամբ մահափորձի գործով:

 

Նույն շարքից