Անկարայի կողմից հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենի գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է Էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակից, հայտնում է CNN Turk-ը:
Ավելի վաղ ձերբակալվել էր նաև Cumhurriyet ընդդիմադիր թերթի խմբագիրներից Օգուզ Գյուվենը, ով մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ: Այս ձերբակալությունից առաջ կալանավորվել էին նաև վերոնշյալ թերթի 10 աշխատակիցներ: Նշված անձինք կարող են դատապարտվել մինչև 43 տարի ազատազրկման: