Քաղաքականություն 

Նոր բերած կադրերը փորձում հասկանալ, թե համակարգում ինչպես կարելի է գումար «աշխատել». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեծ թափով շարունակվում է կադրային ջարդը: Համակարգում չեն հիշում, թե մեկ էլ որ նախարարի օրոք է այսպիսի մեծ փոփոխություն եղել: Դավիթ Տոնոյանը, օրերս լրագրողներին հավաստիացրեց, որ ԱԻՆ-ում շարունակվելու են կադրային փոփոխությունները:

Լրագրողի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված դրանք, նախարարն ասել է. «Համակարգում միշտ փոփոխություններ են լինելու դեպի լավը»: «Փաստի» աղբյուրների վկայությամբ, սակայն, գործերն այնքան էլ «դեպի լավը չեն»:

Նոր բերած կադրերը, ովքեր հիմնականում մոտիկ բարեկամ, ծանոթ ու փեսա են, նախ իրենց սեփական ավտոմեքենաների վրա պետական «գոլդ» համարանիշեր են ամրացնում, ապա փորձում հասկանալ, թե համակարգում ինչպես կարելի է գումար «աշխատել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից