Հասարակություն 

Կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օր

analitik.am

Այսօր կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օրն է:1999թ. Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունեց այս օրը որպես տոն, և բոլոր միջազգային կազմակերպություններին կոչ արեց նախաձեռնել  տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք կարող են հասարակության ուշադրությունը սևեռել այս կարևոր խնդրի և դրա դեմ պայքարի միջոցների վրա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ կանանց նկատմամբ կիրառվող բռնության բոլոր տեսակները ճնշում  են իգական սեռի ներկայացուցիչների բազմակողմանի զարգացումը, ոտնահարում նրանց իրավունքները, սահմանափակում ազատություններն ու նսեմացնում նրանց մարդկային որակները: Բացի այդ բռնությունները ազդում  են նաև հասարակության զարգացմանը:

Տոնը կապված է պատմական իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 1961թ. Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ հանրապետության առաջնորդ Ռաֆայել Տրուխիլոն դաժան հաշվեհարդար էր տեսել իր ռեժիմի դեմ  ակտիվորեն պայքարող Միրաբալ երեք քույրերի հետ:

Նույն շարքից