Քաղաքականություն 

ՀՀ նախագահը խիստ զայրացել է. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 11–ին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է նախորդից տարբերվում այս նոր հուշագիրը, Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր. «Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա, կարծում եմ, շատ էական է»: Այսինքն` իրենք հավերժ են, վարչապետները փոփոխական:

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀ նախագահը խիստ զայրացել է այս ու նմանատիպ այլ հայտարարությունների առիթով ու կոալիցիոն գործընկերոջ ներկայացուցիչներից մեկին ուղղակի ասել է. «Ձեր ստացած տոկոսնե՜րը, ձեր մեծ–մեծ խոսե՜լը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից