Քաղաքականություն 

Թրամփը Լավրովին հայտնել է, որ ԻՊ-ը ցանկացել է ԱՄՆ թռչող օդանավ պայթեցնել

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադրություն է ունեցել ոչնչացնել Միացյալ Նահանգներ թռչող օդանավ, հայտնում է ABC-ն:

Հեռուստաընկերության տեղեկություններով, այդ ինֆորմացիան Վաշինգտոնը ստացել է իսրայելական հատուկ ծառայություններից: Տեղեկությունը հայտնել է ահաբեկիչների շարքում գտնվող հատուկ գործակալը, ում կյանքը վտանգված է:

Թրամփը հայտնել է, որ ահաբեկիչները նախատեսել են ԱՄՆ թռչող օդանավը պայթեցնել նոութբուքում պահվող ռումբի միջոցով, ինչի պատճառով էլ ամերիկյան ծառայությունները որոշել են արգելել նոութբուքերի մուտքն օդանավեր: Այս մասով վերջնական որոշումը դեռ կայացված չէ:

Նույն շարքից