Հասարակություն 

Ավստրիայում արգելվել է դեմքն ու մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստ կրելը

Մայիսի 16-ին Ավստրիայի խորհրդարաը վավերացրել է օրինագիծը, որն արգելում է հասարակական վայրերում դեմքը և մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստի կրելը: 2017 թվականի հոկտեմբերից սկսված օրինախախտները ստիպված կլինեն 150 եվրոյով թեթևացնել իրենց գրպանները: Այս միջոցառումը  այն ինտեգրացիոն փաթեթի մի մասն է, որով արգելվում է նաև Ղուրանի օրինակների անվճար տարածումը:

Բացի այս ամենինց, ներգաղթյալները պարտավորված կլինեն մեկ տարվա ընթացքում հաճախել հատուկ դասընթացների, որտեղ կսովորեն գերմաներեն և կծանոթանան ավստրիական հասարակության արժեքներին: Ներգաղթյալները պետք է նաև կոնկրետ հասարակական աշխատանք կատարեն գումարի դիմաց: Նրանք, ովքեր կհրաժարվեն, կզրկվեն սոցիալական օգնությունից:

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցի կարծիքով, այսկերպ ներգաղթյալները կարող են արժանանալ ավստրիացիների հարգանքին:

Նույն շարքից