Հասարակություն 

Ճապոնիայի արքայադուստրը հրաժարվում է տիտղոսից հանուն ընկերոջ հետ ամուսնության

Ճապոնիայի կայսեր թոռնուհին որոշել է հրաժարվել իր տիտղոսից հանուն տուրիզմի ոլորտի աշխատակցի հետ ամուսնության: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ արքայադուստր Մակո ամուսնանալու է իր դասընկերոջ՝ Կեի Կոմուրոյի հետ, ում հետ ընկերություն է անում արդեն 5 տարի:

Ճապոնական ավանդույթների համաձայն, այն բանից հետո, երբ Մակոն կամուսնանա, նա կզրկվի արքայադստեր տիտղոսից:

Ամեն դեպքում հարկ է նշել, որ Ճապոնիայի արքայադուստրը վաղուց է իրեն նվիրել արվեստին և անգամ մտադրություն չի ունեցել գահի համար պայքարելու:

Նույն շարքից