Հասարակություն 

Մոսկվայում անցորդը պատահաբար փրկել է 5-րդ հարկից ընկած 2-ամյա երեխային

Մոսկվայում անցորդը պատահաբար փրկել է բնակելի շենքի 5-րդ հարկի պատուհանից ընկած 2-ամյա երեխային: Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արևելքում:

Նշվում է, որ փոքրիկ Պլատոնը կարողացել է բարձրանալ պատուհանագոգի վրա, երբ դուրս է մնացել ծնողների ուշադրությունից: Արդյունքում երեխան չի կարողացել պահել հավասարակշռությունը և ցած է ընկել:

Այդ պահին լուսամուտի տակ կանգնած է եղել երեխայի հոր ծանոթներից մեկը, ով կարողացել է բռնել վերջինիս:

Երեխան չի տուժել:

Նույն շարքից