Քաղաքականություն 

ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ են  հայտնի դարձել: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը:

Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, եւ այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից