Քաղաքականություն 

ՍԱՍ-ի Արտակը գտել է ընտրություններին ծախսած գումարը հետ բերելու ձևը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԱՍ-ի Արտակը գտել է ընտրություններին ծախսած գումարը հետ բերելու ձևը: Ազգային ժողովում ձկան պես լուռ այս պատգամավորը գործարարի «լավ նյուխ» ունի։ Դեռևս 2015թ․ նա Արշակունյաց պողոտայի վրա բացեց «SAS food court» սննդի կենտրոնը, որը կարճ ժամանակում բավական հայտնի դարձավ։ Օրվա որ ժամին մտնեք, միշտ լեփ-լեցուն է։

Սուպերմարկետներ, հագուստի խանութներ ունեցող Արտակ Սարգսյանը հասկացավ, որ հարկավոր է ներդրում անել սննդի կետում, որը կարճ ժամանակում մեծ գումար կբերի։ Ուստի վերջերս երկրորդ նման կետն է բացել․ Կոմիտասում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ գտնվող «SAS home»-ը դարձրել է food court»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից