Հասարակություն 

Էրդողանի թիկնապահները կարող են դատվել Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակվելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները կարող են դատարանի առաջ կանգնել այն բանի համար, որ Վաշինգտոնում հարձակվել են իրենց շեֆի դեմ բողոքի ակցիա անցկացնողների վրա: Նման կոչով, ինչպես գրում է The Hill-ը, հանդես են եկել ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Մասնավորապես նշվում է, որ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարին՝ պահանջելով քննության առարկա դարձնել միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

The Washington Post-ն իր հերթին գրում է, որ Վաշինգտոնի ոստիկանությունն արդեն աշխատում է պետքարտուղարության  և հատուկ ծառայությունների հետ, որպեսզի պարզի միջադեպի բոլոր մասնակիցներին:

NBC News-ն էլ հայտնում է, որ հայ, քուրք և եզդի ցուցարարների վրա հարձակվողների մեջ եղել են Էրդողանի թիկնապահները:

Նույն շարքից