Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը խոստովանել է, որ գաղտնի օդաչու է աշխատում ավիաընկերություններից մեկում, հայտնում է BBC-ն:
Նա նշել է, որ ամսվա մեջ երկու անգամ կատարում է երկրորդ օդաչուի պարտականությունները KLM Cityhopper ընկերության չվերթների ժամանակ: Չնայած այն բանին, որ թագավորը այդ ամենն անում է գաղտնի, ուղևորներից ոմանք կարողանում են ճանաչել նրա ձայնը:
De Telegraaf-ն իր հերթին հայտնում է, որ թագավորը մտադիր է ավելի առաջ գնալ այս գործում և շուտով կհայտնվի ավելի խոշոր օդանավերի՝ Boeing 737 ընտանիքի անդամների ղեկին: