Քաղաքականություն 

Եվս երկու պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետի հրամանագրերով, պաշտոնանկ են արվել Հակոբ Բեգլարյանը և Վանիկ Ներսեսյանը.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հակոբ Բեգլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վանիկ Ներսեսյանին 2017 թվականի մայիսի 19-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նույն շարքից