Քաղաքականություն 

Ծառուկյանի շտաբի պետը պաշտոն կստանա. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերությունները լարվել են, թեև ոչ ոք չգիտեր, թե ինչ «սև կատու» է անցել նրանց միջով։ Ընդամենը գուշակում էին, թե պատճառը Զաքարյանի կապերն են Ռոբերտ Քոչարյանի հետ։

Սակայն ապրիլի 2-ից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ այլևս Զաքարյանը չէ ընդդիմությանը տրվելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդը։ Այլ անուններ շրջանառվեցին՝ Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան։ Ի վերջո, հաստատվեց, որ անշարժ գույքի մեծ մասնագետ, տնտեսագետ Մելքումյանն է դառնալու։ Նախօրեին, ճիշտ է՝ «կանյաչնիում» Իշխան Զաքարյանը ներկա էր, սակայն նկատելիորեն անտրամադիր էր։ Իսկ երեկ չէր մասնակցում ԱԺ նիստին։

Թերթի տեղեկություններով, նա երկար չի մնալու ԱԺ-ում, գործադիրում պաշտոն կառաջարկեն։ Վերջերս, ըստ լուրերի, նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Իշխանությունը Զաքարյանից դժգոհություններ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից