Քաղաքականություն 

Նախագահի հրամանագրով դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

analitik.am

ՀՀ նախագահի հրամանագրով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 15-ի ԱԽ-6-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարել դադարած:

Նույն շարքից