Հասարակություն 

ԱՄՆ-ը Կորեական թերակղզի է ուղարկել ևս մեկ ավիակիր

analitik.am

ԱՄՆ ռազմածովային ուժերը Կորեական թերակղզի են ուղարկել ևս  մեկ ավիակիր: Խոսքը մասնավորապես վերաբերում է USS Ronald Reagan-ին, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կորեական թերակղզոում է գտնվում ամերիկյան USS Carl Vinson ավիակիրը:

Ամերիկյան ավիակիրները Կորեական թերակղզի են ուղարկվում կորեական հարցում լարվածության պատճառով:

Ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ դժգոհ է հյուսիսկորեական իշխանությունների միջուկային փորձարկումներից և չի բացառել հարցի ռազմական լուծումը:

Նույն շարքից