Մեծ Բրիտանիայում 5-ամյա երեխան փրկել է մորը, ով ընկել է աստիճաններից: Միջադեպի պահին 30-ամյա Ջեմմի Հարրիսի ամուսինը տանը չի եղել, հետևաբար միակ հույսը եղել է 5-ամյա Ալֆին:
Երբ Ջեմմին ընկել է և կորցրել գիտակցությունը, երեխան զանգահարել է շտապօգնությունը, հայտնել, որ մայրն ընկել է, շատ հանգիստ բացատրել է, որ վերջինս չի խոսում և չի շարժվում, հայտնել է տան հասցեն, ապա դուրս է եկել տանից և փողոցում սպասել բժիշկներին:
Երիտասարդ մայրիկին հոսպիտալացրել են, սակայն ժամեր անց նա արդեն տանն է եղել, քանի որ լուրջ վնասվածքներ չեն եղել:
Ավելի ուշ երեխան հայտնել է, որ ամեն ինչ սովորել է իր սիրելի մուլտֆիլմից՝ հրշեջ Սեմի մասին: