Հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերը հաստատաել է, որ վերադառնալու է Տերմինատորի կերպարին ֆիլմի 6-րդ մասում: Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ մեջբերելով դերասանի խոսքերը:
Կալիֆորնիայի նախկին նահանգապետը հայտարարել է, որ արդեն հանդիպել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, որպեսզի քննարկի ֆիլմի շարունակության հարցը. «Ֆիլմը վերադառնում է: Քեմերոնը լավ գաղափարներ ունի, թե ինչպես պետք է շարունակել ֆրանշիզը: Ես էլ եմ այնտեղ լինելու»:
Հիշեցնենք, որ հայտնի ֆիլմի 5-րո մասը հանդիաստեսի դատին ներկայացվել էր 2015 թվականին: