Հասարակություն 

Ցանկացած ոք կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի թագուհու հարևանը, եթե ունի անհրաժեշտ գումարը

Մեծ Բրիտանիայում բնակարաններ են վաճառվում, որոնք գտնվում են Բուկինգեմյան պալատի հարևանությամբ, առաջարկվում են երկու, երեք և վեց սենյականոց բնակարաններ, որոնցից ամենաթանկը 18 միլիոն ֆունտ արժե, հայտնում է Daily Mail-ը:

Բնակարանների գինը սկսվում է 4,35 միլիոն ֆունտից, դրանք 2 սենյականոցներն են: 1859-1861 թվականներին կառուցված շինության ճակատային մասը իտալական ոճով է, շենքն ունի նաև սեփական ավտոկայանատեղի:

Նախկինում այստեղ ապրել են ազնվականներ, իսկ 1920 թվականին այն վաճառվել է Կոկո Շանելի մրցակից միլիոնատեր Մարի Կալո Հերբերին:

 

Նույն շարքից