Երեք տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին գլխավորել է երկրի իշխող ուժը՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը:
Էրդողանի թեկնածությանը կողմ է արտահայտվել պատգամավորների 96 տոկոսը:
Թուրքիայի նախագահը ստիպված էր հեռանալ հարազատ կուսակցությունից նախագահ ընտրվելուց հետո, քանի որ դրա իրավունքը չուներ: Սակայն Սահմանադրական փոփոխություններից հետո Էրդողանը տվեց ինքն իրեն այդ հնարավորությունը, իսկ հիմա օգտվում է դրանից: