Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» գրուպը գնել է «Известия» հրատարակչության շենքը, որտեղ մտաիր է բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայտնի է, որ նախագծում «Տաշիր» գրուպի ներդրումը հասնում է 150 միլիոն դոլարի: Նախատեսվում է վերանորոգել շենքը և այնտեղ բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել:
Շենքի ճակատային մասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ ներսում հայտնվելու է հյուրանոց, սննդի կետեր, օֆիսային գրասենյակներ: