Ռուսաստանի վարչապետ Դմտրի Մեդվեդևն այսօր՝ մայիսի 22-ին, Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմեր քննարկելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող կարևորագույն հարցեր:
Մեդվեդևը Թուրքիա է մեկնել մայիսի 21-ին, որպեսզի մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:
ՌԴ վարչապետը հանդիպելու է նաև Թուրքիայի իր գործընկեր Բինալի Յիլդիրիմի հետ: