Մայիսի 21-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում՝ Էվրիկա սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes մակնիշի 87 OC 888 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), Opel մակնիշի 34 MF 997 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Հ.) և Toyota Corolla մակնիշի 030 II 01 պետհամարանիշի ավտոմեքենաները, Mercedes մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: