Հասարակություն 

Բրյուսելում արգելվել է Էրդողանի կողմնակիցների ակցիան

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չի տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներին ակցիա անցկացնել քաղաքում: Ակցիան պետք է տեղի ունենար մայիսի 24-ին Էրդողանի այցի առթիվ:

Մայորը հիշեցրել է, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների ժամանակ Բրյուսելում թուրքական դեսպանատան մոտ բախում էր տեղի ունեցել Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների միջև, ինչի արդյունքում սառը զենք էր կիրառվել և 5 մարդ էր հոսպիտալացվել:

Թուրքիայի նախագահը Բրյուսել է մեկնելու մայիսի 25-ին:

 

 

 

Նույն շարքից