Հասարակություն 

Մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը

14:30 / 22.05.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ս.թ. մայիսի 23-ին, ժամը 06:00-ից Քարվաճառ-Վարդենիս (23-րդ կմ) ավտոճանապարհին  իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով, որի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նույն շարքից