Հասարակություն 

Պայթյուններ՝ Մանչեսթերում. Կան տասնյակ զոհեր և վիրավորներ /տեսանյութ/

Երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ երկու պայթյուն է որոտացել: Բրիտանական ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն, պայթյունների արդյունքում առնվազն 19 զոհ կա, վիրավորների թիվն անցնում է 50-ը:

Իրավապահները նշել է, որ կատարվածը համարվելու է ահաբեկչություն, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

Հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը. «Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի հնարավորինս շատ ինֆորմացիա ունենանք այն մասին, ինչը ոստիկանությունը սարսափելի ահաբեկչություն է համարում: Մեր մտքերը զոհերի, նրանց հարազատների և տուժածների հետ են»:

«Ես կոտրված եմ, խոսքեր չունեմ: Ցավում եմ»,-գրել է Ադրիանա Գրանդե թվիթերյան իր էջում:

 

Նույն շարքից