Հասարակություն 

Գագիկ Բեգլարյանը լծվել է իր բազմապրոֆիլ բիզնեսի գործերին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «առաջին ձեռից» վերջնականապես ճշտել է, որ ինքը նոր կառավարության կազմում չի լինելու: Ճիշտ է՝ նախկինում մի քանի անգամ անհաջող փորձեր է արել այս ուղղությամբ, սակայն այժմ խաղաղվել է:

Մեր աղբյուրի վկայությամբ՝ վարչապետի և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները դրանից չեն վատացել: Ավելին՝ նրանք նորմալ շփումներ են ունենում անհրաժեշտության դեպքում: Բեգլարյանն այժմ լծվել է իր բազմապրոֆիլ բիզնեսի գործերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից