Մանչեսթերյան մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է բրիտանական Sky news-ը՝ հղում անելով իրավապահներին: Զոհերի թվում երեխաներ կան:
Հաստատվել է նաև այն ինֆորմացիան, որ ահաբեկչությունը կատարել է մահապարտ ահաբեկիչը:
Ավելի վաղ հայտնվում էր 19 զոհի և 59 վիրավորի մասին: