Հասարակություն 

Մանչեսթերի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը. Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկը տարհանվում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մայիսի 22-ին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ահաբեկիչները համապատասխան բովանդակությամբ տեսանյութ են տարածել համացանցում:

Այս պահին ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 22-ի, նրանց թվում երեխաներ կան: Հայտնվում է նաև 59 վիրավորի մասին:

Հավելենք, որ այս պահին տարհանվում է Լոնդոնի մետրոյի «Վիկտորյա» կայարանը, որտեղ կասկածելի փաթեթ է հայտնաբերվել

Նույն շարքից