Հասարակություն 

Լապլանդիայում բարկացել են կենսաթոշակային նոր օրենքից

Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» թիմը ամանորյա ակցիա է կազմակերպում. դեկտեմբերի 14-ին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները Ձմեռ պապիկի հագուստով շրջելու են Երևանի կենտրոնական փողոցներով, քաղցրավենիք են բաժանելու և մարդկանց իրազեկելու են Կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի մասին:

«Այստեղ Լապլանդիայում մեզ շատ է զայրացրել այդ անպիտան օրենքը և բոլոր չարաճճիները, ովքեր խրախուսում են այն: Եղեք համոզված, որ նրանցից ո՛չ մեկին այս տարի նվեր չի հասնելու։ Մենք ուշիուշով հետևում ենք ձեր՝ վերջին ամիսների ծավալած պայքարին և պատրաստվում ենք գալ ձեզ օգնության»,- գրել են նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան իրենց էջում։

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։

Նույն շարքից