Հասարակություն 

Հրդեհ Հրազդան քաղաքում

Մայիսի 24-ին, ժամը 06:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող քաղաքային պատկերասրահի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան փողոցի թիվ 2 հասցեում` ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:22-ին, մարվել՝ 07:17-ին:

Դ. Հ.-ին պատկանող ավտոտնակում այրվել է  Nissan Patrol մակնիշի ավտոմեքենա և մոտ 2 խմ կուտակած փայտ:

Նույն շարքից