Քաղաքականություն 

Պաղեստինը պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել Իսրայելի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել Իսրայելի հետ, հայտնում է Սպիտակ տունը:

«Թրամփն ու Աբբասը հայտարարել են, որ կողմ են պաղեստինցիների և իսրայելցիների միջև ամբողջական և ամուր խաղաղություն հաստատելուն: Նախագահ Թրամփը նշել է, որ կարևոր է ստեղծել պայմաններ, որոնք անհրաժեշտ են նման խաղաղություն հաստատելու համար»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Պաղեստինի տնտեսության զարգացմանը:

 

Նույն շարքից