Կյանքի 75-րդ տարում մահացել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Բուրդոնսկին: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Իոսիֆ Ստալինի թոռը երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, քանի որ խնդիրներ ուներ սրտի հետ:
Ալեքսանդր Բուրդոնսկին ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի կրտսեր որդու՝ գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի որդին է: