Մայիսի 22-ին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժած 60 քաղաքացիներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասն հայտնում են բժիշկները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի: Զոհերի թվում կան երեխաներ և դեռահասներ:
Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: