Հասարակություն 

Բրյուսելում արգելվել է ցանկացած ակցիա, որը կարող է լինել Էրդողանի հյուրանոցի մոտ

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը արգելել է ցանկացած ակցիա, որը կարող է լինել քաղաքի այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է La Libre-ն:

Էրդողանը Բրյուսել է մեկնելու է այսօր երեկոյան, որպեսզի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Մայերը հայտնել է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ բախում տեղի ունեցավ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ բախման գլխավոր հերոսները հենց Էրդողանի թիկնապահներն էին, ովքեր հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:

 

Նույն շարքից