«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով:
Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին: Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու: Մի զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում