Հասարակություն 

Սահմանամերձ բազմաթիվ համայնքներում վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը: 2016-17 ուսումնական տարում հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ:

Նշենք, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը: Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից