Քաղաքականություն 

ԱԺ աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում: Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում պետբյուջեից: Պարզվել է նաև, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում:

Բանն այն է, որ դեռևս Հովիկ Աբրահամյանի ժամանակներից ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակն ուռճացվել է անպետք, չգործող փորձագետներով, վարչություններով, օգնական-խորհրդականներով, հետո դրանց գումարվել են Գալուստ Գրիգորիչի նշանակումները, նա էլ է համալրել աշխատակազմը: Այժմ խոսք է գնում այն մասին, որ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից