Հասարակություն 

Ամերիկացիների 64 տոկոսի համար Ռուսաստանը թշնամի է

Ամերիկացիների 2/3 մասի համար Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամին է: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք անց է կացրել Fox News-ը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսի կարծիքով Ռուսաստանը թշնամի է: Սա այն դեպքում, երբ 2013 թվականին ամերիկացիների միայն 40 տոկոսը նման կարծիք ուներ, իսկ 47 տոկոսը Ռուսաստանին բարեկամ էր համարում:

Ամերիկացիների համար թշնամի են նաև Հյուսիսային Կորեան՝ 93 տոկոս, Իրանը՝ 80 տոկոս և Սիրիան՝ 76 տոկոս:

Ինչ վերաբերում է բարեկամներին, ապա ամերիկացիների համար բարեկամ են Կանադան՝ 96 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 95 տոկոս, Ֆրանսիան՝ 92 տոկոս և Գերմանիան՝ 87 տոկոս:

 

 

Նույն շարքից